Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդի Դավիդե Անչելոտին Մյունխենի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում (2-1) պնդել է, որպեսզի հայրը դաշտ դուրս բերի Խոսելուին, հայտնում է AS-ը:
Movistar Plus+ հեռուստաալիքի եթերում հայտնվել է դրվագ, երբ կրտսեր Անչելոտին հորն առաջարկում է դաշտ մտցնել իսպանացի հաձակվողին: 34-ամյա Խոսելուն փոխարինման էր մտել հանդիպման 81-րդ րոպեին, իսկ 88-րդ և 91-րդ րոպեներին դարձել էր գոլի հեղինակ և կամային հաղթանակ էր պարգևել «Արքայական ակումբին»:
Հիշեցնենք, որ Իսպանիայի նորընծա չեմպիոնը հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում գլխավոր եվրագավաթի տիտղոսը կվիճարկի Դորտմունդի «Բորուսիայի» հետ, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել ֆրանսիական ՊՍԺ-ին և 11 տարի անց դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։