Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Դավիդ Յուրչենկոն տեղափոխվել է վրացական «Թելավի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
37-ամյա Յուրչենկոն հունվարին հեռացել էր «Փյունիկից», ինչից հետո խաղում էր ռուսական Մեդիալիգայում։ Նախկինում դարպասապահը խաղացել էր նաև Երևանի «Ալաշկերտում», Կարագանդայի «Շախտյորում», ռուսական «Ենիսեյում», «Տոսնոյում», «Անժիում», «Ուֆայում», «Մորդովիայում», «Կռիլյա Սովետովում», «Վոլգարում», «Տիտանում», Մինսկի «Դինամոյում» և լատվիական «Մետալուրգում»:
Դավիդ Յուրչենկոն 25 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականում։
Հիշեցնենք, որ «Թելավին» 2023 թվականի մարտի 23-ից մինչև մայիս 8-ը գլխավորել էր Վարդան Մինասյանը, որն այժմ աշխատում է Երևանի «Արարատ-Արմենիայում»: Վրացական ակումբի սեփականատերը Հայաստանի առաջնությունում խաղացած ու գործունեությունը դադարեցրած «Իմպուլսի» և «Սևանի» նախկին նախագահ Տիգրան Հակոբյանն է։


