Կոնֆերենցիաների լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է խմբային մրցաշարի 4 տուրերում ամենաշատ սեյվեր կատարած դարպասապահների ցանկը:
2-4-րդ տեղերը բաժանում է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, որը կատարել է 7 սեյվ:
4 տուրից հետո «Փյունիկը» 6 միավորով H խմբի երկրորդ տեղում է, առաջատարը 7 միավոր վաստակած շվեյցարական «Բազելն» է։ Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանն» ունի 5 միավոր, իսկ լիտվական «Ժալգիրիսը»՝ 4:
Հայաստանի 15-ակի չեմպիոնը Կոնֆերենցիաների լիգայում հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 27-ին` Բրատիսլավայում մրցելով «Սլովանի» հետ։