Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է կարիերան շարունակել իսպանական «Բետիսում», գրում է Estadio Deportivo-ն:
32-ամյա դարպասապահն անդալուզյան թիմին կարող է միանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ և կնքել կես տարվա պայմանագիր:
Օրեր առաջ Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» դարպասապահին առաջարկել էր տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր, բայց հետագա բանակցություններից դեռ տեղեկություններ չեն հրապարակվում: Իսպանացին «Մանչեսթեր Յունայթեդում» տարեկան վաստակում էր 23 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Դե Խեան 2011 թվականի հուլիսից էր պաշտպանում անգլիական գրանդի գույները: Իսպանացին Մադրիդի «Աթլետիկոյի» սան է, գլխավոր թիմում խաղացել էր 2009-2011 թվականներին: