Logo

Դավիդ դե Խեան ամուսնացել է

13:10 / 02.07.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան հուլիսի 1-ին ամուսնացել է երգչուհի Էդուրնե Գարսիայի հետ:

30-ամյա ֆուտբոլիստը հարսանեկան լուսանկարները հրապարակել է սոցիալական ցանցերի էջերում:

Հիշեցնենք, որ Դավիդ դե Խեայի պայմանագիրն անգլիական ակումբի հետ լրացել է հունիսի 30-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը խոստացել է հարսանիքից հետո նոր պայմանագրի հարցում բանակցություններ վարել:

Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» խաղում է 2011 թվականից: 2022/23 մրցաշրջանում նա մասնակցել է 58 հանդիպման, բաց թողել 61 գնդակ և 25 անգամ անառիկ պահել դարպասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ