Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան բուժզննում է անցել, որն ախտորոշել է ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
31-ամյա Ալաբան փոխարինվել էր «Վիլյառեալի» դեմ Լա լիգայի 17-րդ տուրի խաղի առաջին կեսում: Նրան փոխարինել էր «Ռեալի» ավագ Նաչո Ֆեռնանդեսը:
Դավիդ Ալաբան շուտով կվիրահատվի: Նրա համար մրցաշրջանն ավարտված է:
The Athletic-ի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբը» ցանկանում է կենտրոնական պաշտպան ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հիշեցնենք, որ «Ռեալում» խաչաձև կապանների վնասվածք ունեն նաև բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան ու բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն: