Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան կարող է ավարտել կարիերան, հաղորդում է Onda Cero-ն։
Պատճառը ծնկի հետ կապված խնդիրներն են։ 32-ամյա ֆուտբոլիստը ցավ է զգում նույնիսկ քայլելիս։ Ալաբան չի կարողանում դիմանալ ծանրաբեռնված մարզումներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտպանն այս տարի դուրս չի գալու խաղադաշտ։
Ավստրիայի հավաքականի ավագը ծնկի խաչաձև կապանների պատռվածքի հետևանքով խաղադաշտից բացակայում է մեկ տարուց ավելի: «Ռեալի» կազմում նա անցկացրել է 102 հանդիպում, դարձել 5 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։