Logo

Դավիդ Ալաբան 10-րդ անգամ ճանաչվել է Ավստրիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

19:40 / 22.12.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան ճանաչվել է Ավստրիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Ավստրիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։

31-ամյա ֆուտբոլիստն առաջ է անցել Կոնրադ Լայմերից («Բավարիա»), Քրիստոֆ Բաումգարտներից («Լայպցիգ») և Նիկոլաս Զեյվալդից («Լայպցիգ»):

Ալաբան Ավստրիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում 10-րդ անգամ, իսկ նախորդ չորս տարիներին լավագույնն է ճանաչվել անընդմեջ:

Նախկինում ավստրիացին լավագույնն էր ճանաչվել 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2020, 2021 և 2022 թվականներին։

Հիշեցնենք, որ «Ռեալի» պաշտպանն օրեր առաջ ստացել է ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք և բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա