Ռուսաստանի Չիտա քաղաքում ընթացող Dauria Cup միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները չորս մեդալ են ապահովել։
Կարեն Աղամալյանի գլխավորած երիտասարդական հավաքականից կիսաեզրափակիչ են դուրս եկել Էրիկ Սեմերջյանը (48կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (63կգ), Սարգիս Անդրեասյանը (92կգ) և գերծանրքաշային Տիգրան Խաչատրյանը։ Նրանք ապահովել են նվազագույնը բրոնզե մեդալ։
Սեպտեմբերի 11-ին կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարի ևս 6 հայ բռնցքամարտիկ։


