Logo

Դատարանը մերժել է Զեմֆիրայի հայցն ընդդեմ Եվգենի Գրիշկովեցի, որը նրան թմրամոլ էր անվանել

Հեղինակ
tigran5
00:00 / 08.12.2021ՍՊՈՐՏ
Զեմֆիրա

Մոսկվայի Օստանկինոյի դատարանը մերժել է 45-ամյա երգչուհի Զեմֆիրայի հայցը 54-ամյա գրող Եվգենի Գրիշկովեցի դեմ։

Հիշեցնենք, որ մայիսին «Дождь» հեռուստաալիքի «Би Коз» ծրագրում Եվգենի Գրիշկովեցը, խոսելով երգչուհու «“Бордерлайн» ալբոմի մասին, նրան անվանել էր թմրամոլ:

«Երբ մարդ իրեն թույլ է տալիս ամեն ինչ, երբ նա որոշում է՝ ես կարող եմ ներսիցս հանել ամեն ինչ, ամեն ինչ առանց բացառության՝ թմրամիջոցների արդյունք մղձավանջերը և իմ ամբողջ «թմրադեղածին» էգոիզմը, հանել ու դա հրամցնել այն մարդկանց, ովքեր առնվազն ութ տարի ինձանից ինչ-որ բան էին սպասում: <…> … Նա թմրամոլ է, և սրանք թմրամոլ երգեր են»:

20211208 zem 3 - Դատարանը մերժել է Զեմֆիրայի հայցն ընդդեմ Եվգենի Գրիշկովեցի, որը նրան թմրամոլ էր անվանել

Մի քանի շաբաթ անց Զեմֆիրան 1,5 միլիոն ռուբլու հայց է ներկայացրել Գրիշկովեցի դեմ։ Հայցում ասվում էր, որ գրողի հայտարարությունները «զրպարտություններ են» և վնասում են երգչուհու հեղինակությանը, քանի որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, «քանի որ չկա որևէ հավաստի ապացույց, որ երգչուհին թմրամոլ է»։

Գրիշկովեցը Զեմֆիրայի՝ հայցը ներկայացնելու հաջորդ օրը ներողություն է խնդրել նրանից՝ տեսաուղերձ ձայնագրելով, որում նա ասել է, որ զղջում է ասածի համար։

Ես զղջացի իմ ասածների համար դեռ հարցազրույցի ընթացքում: Զղջում էի ոչ թե հետագա իրավական հետևանքների ու սկանդալի վախի պատճառով։ Ես ափսոսում էի, որ կատեգորիկ էի, կոպիտ, որ թույլ էի տվել ինքս ինձ չարանալ։ Ես ափսոսում և ափսոսում էի, որ իմ խոսքերը հոգեկան տառապանք են պատճառել հենց Զեմֆիրայի և նրա նվիրյալ երկրպագուներին», – նշել է Գրիշկովեցը։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա