«Բարսելոնան» կրկին չի կարողացել գրանցել ակումբի կիսապաշտպան Դանի Օլմոյին ու հարձակվող Պաու Վիկտորին։
Mundo Deportivo-ն գրում է, որ Բարսելոնայի առաջին ատյանի դատարանը մերժել է «Բլաուգրանայի» երկրորդ հայտը։ Դեկտեմբերի 27-ին էլ այդ հարցով կատալոնական ակումբին մերժել էր Իսպանիայի կոմերցիոն դատարանը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ` «Բարսելոնան» ֆուտբոլիստներին կարող է գրանցել միայն վերանորոգվող «Կամպ Նոու» ստադիոնի VIP-սրահի նստատեղերի իրավունքի վաճառքից ստացված եկամուտի շնորհիվ։ Ակումբն այժմ աշխատում է այդ գործարքը հնարավորինս արագ իրականացնելու համար։
Եթե «Բարսելոնան» չգրանցի ֆուտբոլիստներին, նրանք չեն կարող մասնակցել Իսպանիայի ընթացիկ առաջնության երկրորդ հատվածի հանդիպումներին։