Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի «Ոսկե գնդակ» մրցանակն արգելվել է վաճառել աճուրդում մինչև վեճի հանգուցալուծումը։ Նման որոշում են կայացրել Ֆրանսիայի դատական մարմինները, հաղորդում է ESPN-ը։
Մարադոնայի իրավահաջորդները նշել են, որ 1986թ․ աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը 1989 թվականին գողացել են Նեապոլի բանկերից մեկից, սակայն այն աճուրդում է հայտնվել երեք տարի առաջ։
Աճուրդը նախատեսված էր անցկացնել հունիսի 6-ին Փարիզում։
Հիշեցնենք, որ ԱԱ-1986-ում արգենտինացիները նվաճել էին չեմպիոնի տիտղոսը, իսկ Մարադոնան ճանաչվել էր լավագույն ֆուտբոլիստ։