Logo

Դասթին Պորյեն` ապագայի մասին

16:00 / 01.08.2024Խառը մենամարտեր
null

Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Դասթին Պորյեն պատասխանել է հարցին, թե երբ վերջնական որոշում կկայացնի կարիերայի վերաբերյալ: 

«Ես ու կինս պայմանավորվեցինք, որ օգոստոսին՝ արձակուրդից վերադառնալուց հետո, կքննարկենք այս հարցը։ Կցանկանայի միայնակ փորձել մարզավիճակս վերականգնել ու հասկանալ, թե ինչ եմ զգում սպարինգից և մարզումներից հետո, միայն նոր մտածել հայտարարության մասին: Ցանկանում եմ հստակ ծրագիր կազմել՝ նույն տեղում չմնալու համար։

Ես վստահ չեմ՝ կշարունակե՞մ կարիերաս, թե՞ ոչ. հոկտեմբերին պետք է վիրահատեմ քիթս: Եթե արտառոց ինչ-որ բան տեղի ունենա, հնարավոր է՝ հետաձգվի: Այս պահին իմ գլխում միայն մեկ հարց կա՝ ո՞ւմ հետ պետք է կռվեմ»,- Պորյեի խոսքն է մեջբերում BJ Penn-ը:

Հիշեցնենք, որ Նյու Ջերսիում կայացած UFC 302-ի գլխավոր մենամարտում Իսլամ Մախաչևը վաղաժամ հաղթանակի էր հասել ամերիկացի Դասթին Պորյեի նկատմամբ: Մախաչևը 5-րդ ռաունդում խեղդող հնարքով վճռել էր մենամարտի ելքը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ