Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռացել է «Փյունիկից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Դաշյանը «Փյունիկին» միացել էր 2022 թ. հունվարին և ակումբի կազմում 98 խաղում խփել է 15 գոլ, կատարել 4 գոլային փոխանցման հեղինակ։
34-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբի կազմում երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։


