Անգլիական «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը փոխել է խաղային համարը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նունյեսը «27» համարի փոխարեն կխաղա «9» համարի մարզաշապիկով, որով մինչև այս «Լիվերպուլում» ելույթ էր ունենում բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, որն անգլիական ակումբից հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլիին»:
Հիշեցնենք, որ 24-ամյա Նունյեսը նախորդ տարվա հուլիսից է խաղում Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի կազմում: