Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռիադի ակումբը վճարել է 53 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» երեք տարի առաջ Նունյեսի տրանսֆերի համար Լիսաբոնի «Բենֆիկային» վճարել էր 85 միլիոն եվրո:
Al-Hilal Signs Uruguayan Player Darwin Nunez 📃
— AlHilal Saudi Club (@Alhilal_EN) August 9, 2025
𝑳𝒂 𝒑𝒂𝒏𝒕𝒆𝒓𝒂 is Blue 🐅💙pic.twitter.com/FqJtwuv3nC
— AlHilal Saudi Club (@Alhilal_EN) August 9, 2025

