Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում 10 ֆուտբոլիստով մնացած «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Նյուքասլին»:
Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը 77-րդ րոպեին փոխարինման մտավ, իսկ 81-րդ ու ավելացված ժամանակի երրորդ րոպեներին խփած գոլերով հաղթանակ պարգևեց մերսիսայդյան ակումբին:
«Նյուքասլի» միակ գոլը 25-րդ րոպեին խփեց անգլիացի Էնթոնի Գորդոնը: «Լիվերպուլը» 10 ֆուտբոլիստով էր մնացել 28-րդ րոպեից. վերջին հույսի խախտման համար ուղիղ կարմիր քարտով էր պատժվել նիդերլանդցի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը: Նիդերլանդցին առաջին անգամ կարմիր քարտ ստացավ Պրեմիեր լիգայում անցկացրած 177 խաղում:
«Լիվերպուլը» միավորների քանակը հասցնում է 7-ի, որով 4-րդն է աղյուսակում, «Նյուքասլը» 3 միավորով 13-րդն է:
Կլոպի թիմը 4-րդ տուրում սեպտեմբերի 3-ին կընդունի «Ասթոն Վիլային», որն այս տուրում վստահ հաղթել էր «Բարնլիին», իսկ «Նյուքասլը» սեպտեմբերի 2-ին հյուր կգնա «Բրայթոնին»:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր
«Նյուքասլ» - «Լիվերպուլ»՝ 1-2 (տեսանյութ)
Էնթոնի Գորդոն, 25 - Դարվին Նունյես, 81, 90+3
Հեռացում՝ Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), 28
Լուսանկարները՝ GettyImages