Logo

Դարվին Նունյեսի հեթ-տրիկը հաղթանակ է բերել Ուրուգվային

11:31 / 06.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Ուրուգվայի հավաքականն ԱՄՆ-ում ընկերական հանդիպում է անցկացրել մեքսիկացիների հետ ու վստահ հաղթանակ տարել 4-0 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ է դարձել անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը, մեկ անգամ էլ աչքի է ընկել իսպանական «Գրանադայի» վինգեր Ֆակունդո Պելիստրին:

Ուրուգվայի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի Ամերիկայի գավաթի խաղարկությունում՝ հունիսի 24-ին մրցելով Պանամայի հետ։ Մեքսիկացիները հունիսի 9-ին ընկերական խաղում կհանդիպեն Բրազիլիայի հավաքականի հետ։

Ընկերական հանդիպում

Մեքսիկա – Ուրուգվայ՝ 0-4

Դարվին Նունյես, 7, 44, 79, Ֆակունդո Պելիստրի, 26

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ