«Հալ Սիթի» - «Բիրմինգեմ» անգլիական Չեմպիոնշիփի 15-րդ տուրի խաղի մեկնարկը հետաձգվել է դարպասի մեծության պատճառով:
Նախախաղային ստուգման ժամանակ պարզվել է, որ ստադիոնի դարպասներից մեկի չափսերը չափազանց մեծ են, ուղղահայաց դարպասաձողերը մոտ 5 սմ երկար են եղել թույլատրելիից:
Ստադիոնի աշխատակիցներն իջեցրել են դարպասը, կարճացրել դարպասաձողերը, որից հետո հանդիպումը մեկնարկել է: «Բիրմինգեմը» հաղթանակի է հասել 2-0 հաշվով: