Իտալիայի Ա սերիայի պաշտոնական կայքը հրապարակել է 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:
Շաբաթվա լավագույն թիմում ընդգրկվել է նաև «Միլանի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, սակայն 37-ամյա ֆուտբոլիստը տեղ է զբաղեցրել դարպասում:
Հիշեցնենք, որ «Ջենոա» - «Միլան» խաղի ավելացված ժամանակի 9-րդ րոպեին «Ռոսոներին» մնացել էր 10 ֆուտբոլիստով. վերջին հույսի խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել էր դարպասապահ Մայք Մանյանը: Նրան դարպասում փոխարինել էր Օլիվյե Ժիրուն, քանի որ Ստեֆանո Պիոլին արդեն կատարել էր թույլատրելի 5 փոփոխությունը: Աստղային հարձակվողը երկու անգամ փրկել էր իր թիմին և կարողացել էր անառիկ պահել դարպասը: