«Միլանն» Ա Սերիայի 8-րդ տուրում հյուրընկալվեց «Ջենոային» ու հաղթանակի հասավ 1-0 հաշվով:
Խաղի միակ գոլը խփեց ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Քրիստիան Պուլիշիչը:
Ավելացված ժամանակի 9-րդ րոպեին «Ռոսոներին» մնաց 10 ֆուտբոլիստով. վերջին հույսի խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց դարպասապահ Մայք Մանյանը: Նրան դարպասում փոխարինեց իր հայրենակից, հարձակվող Օլիվյե Ժիրուն, քանի որ Ստեֆանո Պիոլին արդեն կատարել էր թույլատրելի 5 փոփոխությունը: 37-ամյա Ժիրուն մի քանի դրվագում խաղին միջամտելու առիթ ունեցավ և կարողացավ անառիկ պահել դարպասը:
Ավելացված ժամանակի 13-րդ րոպեին էլ երկրորդ դեղին քարտով հեռացվեց արդեն «Ջենոայի» դարպասապահ Խոսեպ Մարտինեսը:
Հատկանշական է, որ ամբողջ Ա Սերիայի պատմության մեջ միայն երկրորդ դեպքն է, որ խաղի երկու թիմերի մեկնարկային կազմի դարպասապահներն էլ հեռացվում են խաղադաշտից: Առաջին անգամ նման դեպք եղել է 1992 թվականին՝ «Ինտեր» - «Տորինո» խաղում (0-0):
«Յուվենտուսը» թուրինյան դերբիում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Տորինոյի» դարպասը: Գոլերը խփեցին Ֆեդերիկո Գատին ու Արկադիուշ Միլիկը:
«Միլանը» 21 միավորով առաջատարն է, «Յուվենտուսը» 17 միավորով երրորդ տեղում է:
Ա Սերիա, 8-րդ տուր
«Ջենոա» - «Միլան»՝ 0-1 (տեսանյութ)
Քրիստիան Պուլիշիչ, 87
Հեռացում՝ Խոսեպ Մարտինես, 90+13 - Մայք Մանյան, 90+9
«Յուվենտուս» - «Տորինո»՝ 2-0
Ֆեդերիկո Գատի, 47, Արկադիուշ Միլիկ, 62