Logo

«Դարի լավագույն թիմի անունը լրացուցիչ պատասխանատվություն է լինելու». ԿԳՄՍ նախարար

13:16 / 29.10.2024Շախմատ
null

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականներին, որոնք վերջերս Բուդապեշտում մասնակցել են շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադային:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը, գրում է նախարարության կայքը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է շախմատիստներին, շնորհակալություն հայտնել հաջող մրցելույթների համար և շնորհավորել նրանց գրանցած արդյունքների առթիվ:

Ժաննա Անդրեասյանը Հայաստանի շախմատի հավաքականի մարզիկներին ու մարզիչներին շնորհավորել է նաև ՖԻԴԵ-ի կողմից 100-ամյակի լավագույն թիմ ճանաչվելու առթիվ:

«Սա մեծ պատասխանատվություն ու պատիվ է: Վստահ եմ՝ դարի լավագույն թիմի անվան ներքո հանդես գալը հետագայում յուրաքանչյուրիդ համար լրացուցիչ պատասխանատվություն է լինելու: Մյուս կողմից՝ կարևոր է, որ շարունակական աշխատանքը գնահատվում է ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգայնորեն ճանաչելի է դարձնում Հայաստանը՝ որպես շախմատային երկիր»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու հետագա հաջողություն մաղթել մարզիկներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս ողջունել է մարզիկներին և շնորհավորել գրանցած արդյունքների համար:

Հիշեցնենք՝ Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը համաշխարհային 45-րդ օլիմպիադայում բրոնզե մեդալներ էին նվաճել առանձին խաղատախտակներին: Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում կիսել էր 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն օլիմպիադայում կիսել էր 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մի շարք այլ հարցերի՝ կապված մարզիկների հանդերձանքի, տեխնիկական հագեցվածության և այլնի հետ: Քննարկվել են նաև մրցումների նախապատրաստական աշխատանքների և տեխնիկական հագեցվածության բարելավմանը վերաբերող հարցեր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ