Բրազիլացի պաշտպան Դանիլոն երկարաձգել է պայմանագիրը Թուրինի «Յուվենտուսի» հետ, հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:
31-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականը: Նա «Յուվենտուս» է տեղափոխվել 2019 թվականին անգլիական «Մանչեսթեր Սիթիից»:
Ընթացիկ մրցաշրջանում Դանիլոն «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 12 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: