Թուրինի «Յուվենտուսի» ավագ Դանիլոն հայտարարել է, որ չի պատրաստվում ձմռանը հեռանալ ակումբից:
«Չեմ ցանկանում լքել «Յուվենտուսը»: Ավագը երբեք չի լքում թիմը կես ճանապարհին, այնպես որ, նպատակ չունեմ դառնալ առաջինն այդ գործում: Ես այստեղ եմ, որպեսզի անհնարինն անեմ «Յուվենտուսի» համար»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Prime Video-ն:
Հիշեցնենք, որ 33-ամյա Դանիլոյի պայմանագիրն իտալական ակումբի հետ ավարտվելու է 2025-ի ամռանը: