Աշխարհի երրորդ ռակետ, ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը բացատրել է, թե ինչու Australian Open-ից առաջ չի մասնակցել որևէ պաշտոնական մրցաշարի:
«Ես ժամանեցի Ավստրալիա հունվարի 6-ի երեկոյան: Որոշեցինք, որ այս ժամանակահատվածը բավարար կլինի պատրաստվելու համար։ Ես ցուցադրական մրցաշարի մասնակցեցի և ինձ հաջողվեց հաղթել։ Հիանալի զգացողություն էր։ Այս տարի ես որոշեցի, որ գոնե մեկ անգամ պետք է փորձեմ այլ կերպ նախապատրաստվել և տեսնել, թե ինչ կլինի: Արդյո՞ք սա ռիսկ է: Կարծում եմ՝ ամեն ինչ ռիսկային է թվում, եթե դա անում ես առաջին անգամ: Երբ ես 35 տարեկան լինեմ, չէի ուզենա պատմել, որ երբեք Ամանորը տանը չեմ նշել։ Չորս տարվա մեջ առաջին անգամ արձակուրդ ունեցա մրցաշրջանի վերջում։ Եթե ես այստեղ գայի նախապատրաստական մրցաշարերի համար, ապա երկու շաբաթ կխաղայի, հետո դադար չէի ունենա»,- Australian Open-ի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ Դանիլ Մեդվեդևը Ավստրալիայի բաց առաջնությունը կսկսի ֆրանսիացի Թերենս Ատմանի հետ մրցախաղով: