Դանիելե դե Ռոսին նոր պայմանագիր է կնքել և կշարունակի մարզել «Ռոման»։ Հռոմեական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 40-ամյա իտալացի մասնագետի հետ համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Դե Ռոսին այս տարվա հունիսին էր նշանակվել «Ջալոռոսիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար և փոխարինել Ժոզե Մոուրինյուին։ Նրա գլխավորությամբ «Ռոման» 26 խաղում տարել է 14 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքիև կրել 6 պարտություն։ Ակումբն իտալական Ա սերիայի 2023/24 մրցաշրջանը 63 միավորով ավարտեց 6-րդ տեղում։ Մայրաքաղաքային ակումբը դուրս էր եկել նաև Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ, սակայն ընդհանուր դիմակայությունում 2-4 հաշվով պարտվեց Լևերկուզենի «Բայերին»։