Իտալիայի հավաքականի և Հռոմի «Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին գլխավորել է Բ Սերիայում խաղացող ՍՊԱԼ-ը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
39-ամյա մասնագետն ու իտալական ակումբը ստորագրել են 2 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Դե Ռոսին 2021 թվականի մարտից մինչև օգոստոս աշխատել էր Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի շտաբում:
ՍՊԱԼ-ը Բ Սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 8 խաղերից հետո 9 միավորով 14-րդն է:
Հիշեցնենք, որ Դե Ռոսին մարզական կարիերան ավարտել էր 2020 թվականի հունվարի 6-ին՝ արգենտինական «Բոկա Խունիորսից» հեռանալուց հետո: