Logo

«Բարսելոնան» սկսել է բանակցել Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանի հետ

11:40 / 25.07.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն կապ է հաստատել գերմանական «Լայպցիգի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյի գործակալների հետ, հայտնում է Jijantes FC-ին։ 

Իսպանիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Բարսելոնան» պատրաստ է վճարել 60 միլիոն եվրո: 

Օլմոն «Լայպցիգում» ելույթ է ունում 2020 թվականից, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Կիսապաշտպանը «Բարսելոնայի» սան է և ակումբի համակարգում եղել է մինչև 2014 թվականը, որից հետո տեղափոխվել է Զագրեբի «Դինամոյի» երկրորդ թիմ: Այս ամիս Օլմոն Իսպանիայի հավաքականի հետ դարձել էր Եվրոպայի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ