Logo

Դանիել Մալդինին տեղափոխվել է «Ատալանտա»

19:01 / 01.02.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Բերգամոյի «Ատալանտան» պայմանագիր է կնքել «Մոնցայի» իտալացի կիսապաշտպան Դանիել Մալդինիի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Տրանսֆերի արժեքը կազմել է 10 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Մալդինին բոլոր մրցաշարերում «Մոնցայի» կազմում 21 խաղում խփել է երեք գոլ, կատարել է մեկ ասիստ:

Հիշեցնենք, որ Դանիել Մալդինին «Միլանի» լեգենդ Պաոլո Մալդինիի որդին է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ