Դանիայի առաջին դիվիզիոնի (կարգով երկրորդ-խմբ.) 6-րդ տուրի «Վենդսյուսել» – «Ֆրեդերիսիա» խաղում զավեշտալի իրադարձություն է տեղի ունեցել:
Հանդիպման 29-րդ րոպեին՝ հյուրերի գրոհի ժամանակ, գլխավոր մրցավարը սուլել է ու տուգանային հարված նշանակել հենց հյուրերի օգտին: Բանն այն է, որ երբ մրցավարը սուլել է, «Ֆրեդերիսիայի» ֆուտբոլիստն արդեն մեն-մենակ էր դուրս եկել մրցակցի դարպասապահի դիմաց:
Գլխավոր մրցավարն էմոցիոնալ կերպով ընդունել է թույլ տված սխալն ու ներողություն խնդրել:

