Դանիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է Բրայան Ռիմերին ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակելու մասին
46-ամյա դանիացի մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի աշխարհի առաջնության ավարտը։
Բրայան Ռիմերը նախորդ երկու մրցաշրջաններում գլխավորել էր բելգիական «Անդերլեխտը»:
Դանիացիների գլխավոր մարզիչի պաշտոնում Ռիմերը փոխարինել է Լարս Կնուդսենին, որը պաշտոնակատար էր նշանակվել Եվրո-2024-ին ավարտին Կասպեր Յուլմանի հեռանալուց հետո։
Հիշեցնենք, որ Դանիայի հավաքականն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի չորրորդ խմբում չորս խաղից հետո 7 միավորով երկրորդն է, առաջատար, Եվրոպայի չեմպիոն Իսպանիային զիջում է երեք միավոր: