Logo

Դանիայի հավաքականում գերազանցել են լեգենդար Պետեր Շմեյխելի ռեկորդը

18:16 / 18.10.2023Ֆուտբոլ
null

Դանիայի հավաքականի պաշտպան Սիմոն Կյաերը, մասնակցելով Սան Մարինոյի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրի խաղին (2-1), սահմանել է ռեկորդ։

Իտալական «Միլանի» 34-ամյա ֆուտբոլիստը 130-րդ հանդիպումն է անցկացրել ազգային թիմի կազմում և դարձել ռեկորդակիր։ Մինչև այս Դանիայի հավաքականի կազմում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելն էր (129 խաղ)։

Սիմոն Կյաերը Դանիայի հավաքականում նորամուտը նշել է 2009 թվականին, այս ընթացքում 5 գոլ է խփել ազգային թիմում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ