Logo

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից

12:23 / 19.07.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը հեռացել է պաշտոնից, հաղորդում է երկրի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։

52-ամյա դանիացի մասնագետը 2020 թվականից էր գլխավորում իր երկրի ազգային թիմը, որը Գերմանիայում կայացած Եվրո-2024-ում հասավ 1/8 եզրափակիչ և 0-2 հաշվով պարտվեց գերմանացիներին։

Մինչև տարեվերջ Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատարը կլինի Կասպեր Յուլմանի օգնական Մորտեն Վիգհորստը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ