Logo

Դանի Օլմոն վնասվածք է ստացել

18:51 / 19.01.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իսպանացի ֆուտբոլիստը բաց կթողնի «Բլաուգրանայի» հաջորդ հանդիպումը, իսկ նրա խաղադաշտ վերադարձը պայմանավորված կլինի ապաքինման ընթացքով։

26-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել նախորդ տարվա ամռանը, 18 խաղում խփել է 6 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։

«Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 21-ին՝ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրում հյուրընկալվելով պորտուգալական «Բենֆիկային»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա