Logo

Դանի Օլմո. «Մեր նպատակը բոլոր տիտղոսները նվաճելն է»

21:21 / 25.03.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն հայտարարել է, որ ակումբի գլխավոր նպատակը բոլոր տիտղոսները նվաճելն է, գրում է Marca-ն։

«Ուրախ եմ, որ մարդիկ ոգեշնչված են։ Այստեղ եմ եկել հաղթելու։ Վստահ եմ` մեր թիմն ի զորու է տիտղոսներ նվաճել։ Մենք շարունակում ենք պայքարը։

Մենք միշտ ավելիին ենք ձգտում, իսկ մարզչական շտաբը պահանջում է ավելի ու ավելի շատ գոլեր խփել։ Այժմ մրցաշրջանի լավագույն պահն է։ Թիմը լավ վիճակում է։

Մեր նպատակը բոլոր տիտղոսները նվաճելն է։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալի» դեմ մրցելը հիանալի կլիներ»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը։

«Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայում 27 խաղից հետո 60 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ Կատալոնական ակումբը պայքարը շարունակում է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։ «Բլաուգրանան» դուրս է եկել նաև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ