Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը վերադառնում է «Բարսելոնա»՝ հաղորդում է իսպանական Sport-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերն արդեն համաձայնության են եկել: Գլխավոր մարզիչ Չավին զրուցել է Ալվեսի հետ: Ֆուտբոլիստի համաձայնությունն ստանալուց հետո որոշում է կայացվել նրան ակումբ վերադարձնել:
Հաղորդման համաձայն՝ Ալվեսը կվերադառնա կատալոնական ակումբ ֆուտբոլիստի կարգավիճակով: Նա թիմում հանդես կգա անվճար:
38-ամյա բրազիլացին ազատ գործակալի կարգավիճակում է, հետևաբար կարող է կատալոնական ակումբի շարքը համալրել մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանը: Բացառված չէ, որ գործարքը պաշտոնապես հաստատվի առաջիկա օրերին:
Չավին ցանկանում է, որ Ալվեսը թիմում լինի, իր փորձով օգնի խաղացողներին հնարավորին չափ շուտ՝ անկախ այն հանգամանքից, թե երբ կարող է խաղադաշտ դուրս գալ:
Ավելի վաղ Ալվեսը հայտարարել էր, որ միշտ պատրաստ կլինի ընդունել «Բարսելոնայի» առաջարկը՝ անկախ նրանից, թե այդ պահին որտեղ կլինի: