Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսը մեկ միլիոն եվրո վարկ է վերցրել, որպեսզի կարողանա վճարել բանտից դուրս գալու գրավը, հայտնում է Mundo Deportivo-ն:
Ավել վաղ Իսպանիայի դատարանը որոշում էր ընդունել դատավճռի բողոքարկումը քննարկելու ընթացքում ժամանակավորապես ազատ արձակել բրազիլացուն:
40-ամյա Ալվեսի ընկերները հրաժարվել են պարտքով գումար տրամադրել, իսկ իսպանական բանկերից մեկը չի մերժել:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Բրազիլիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարն ու նրա ընտանիքը 150 հազար եվրո էին հատկացրել ազատազրկման մեջ գտնվող Դանի Ալվեսին:
Փաստաբաններն այդ գումարն օգտագործել էին իրենց հաճախորդի ազատազրկման ժամկետը կրճատելու նպատակով:


