Logo

Դանի Ալվեսը գրավի դիմաց ազատ կարձակվի

17:40 / 20.03.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի դատարանը որոշում է ընդունել դատավճռի բողոքարկումը քննարկելու ընթացքում գրավի դիմաց ժամանակավորապես ազատ արձակել կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսին, հայտնում է Կատալոնիայի Բարձրագույն դատարանի մամուլի ծառայությունը:

Գրավի չափը կկազմի մեկ միլիոն եվրո: Ընդ որում, 40-ամյա Ալվեսը պարտավոր է հանձնել իսպանական և բրազիլական անձնագրերը: Բրազիլացուն արգելված է լինելու լքել թագավորության սահմանները, իսկ հարկ եղած դեպքում նա պարտավոր է լինելու ներկայանալ դատարան:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Կատալոնիայի դատարանը պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստին բռնաբարության համար դատապարտել էր 4,5 տարվա ազատազրկման։ Միջադեպը տեղի էր ունեցել 2022 թվականին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում, որտեղ բրազիլացին սեռական ոտնձգություններ էր կատարել 23-ամյա մի կնոջ նկատմամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ