Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» պաշտոնապես հաստատել է 38-ամյա պաշտպան Դանի Ալվեսի վերադարձը կատալոնական ակումբ:
Բրազիլացի պաշտպանը գրառում է կատարել իր ինստագրամյան էջում կատալոնական ակումբ վերադառնալու վերաբերյալ, դիմել թիմի երկրպագուներին:
«Ես խելագարի պես պայքարեցի գրեթե հինգ տարի, որ սա տեղի ունենա: Չգիտեի, որ վերադառնալն ասքան դժվար կլինի, ու այսքան երկար ժամանակ կպահանջվի, բայց սիրտս ու հոգիս զգում էին, որ այս օրը գալու է:
Ես տուն եմ վերադառնում, որտեղից երբեք չեմ հեռացել: Ինչպես արդեն ասել եմ, ես ձեզնից մեկն եմ: Ես չգիտեմ՝ որքան կտևի այս երազանքը, բայց թող լինի հավերժ:
Կհանդիպենք շուտով ինձ համար ամենահմայիչ վայրում: Ես կունենամ նույն ոգևորությունը, ինչպես առաջին անգամ, նույն ցանկությունը, որ օգնեմ թիմին՝ աշխարհում նորից առաջինը լինելու համար: Ես վերադառնում եմ տուն»,- գրել է 38-ամյա բրազիլացին:
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք՝ Դանի Ալվեսը «Բարսելոնային» միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Կողմերը համաձայնության են եկել պայմանագրի շուրջ, որի ժամկետը կգործի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ալվեսն առաջիկա շաբաթվա ընթացքում կմիանա թիմի մարզումներին, բայց մինչև հունվար չի կարող մասնակցել պաշտոնական հանդիպման: Ալվեսի շնորհանդեսի ու պայմանագրի վերաբերյալ այլ մանրամասներ «Բարսելոնան» կհաղորդի ավելի ուշ: