Logo

38-ամյա Դանի Ալվեսն ուզում է մասնակցել ԱԱ-ին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:41 / 19.01.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը խոստովանել է, որ ցանկանում է Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել աշխարհի 2022 թվականի առաջնությանը:

«Ես ապրում եմ նպատակներով, և դրանք միշտ պետք է լինեն կարճաժամկետ: Իմ առաջնահերթությունը «Բարսելոնա» վերադառնալն էր: Հիմա աշխարհի առաջնությունն է դարձել իմ առաջնահերթ նպատակը, քանի որ նախորդը բաց եմ թողել վնասվածքի պատճառով։

Ես շատ կաշխատեմ՝ այնտեղ լինելու իրավունքը վաստակելու համար։ Ես գիտեմ, որ դա պայմանավորված է իմ խաղամակարդակով, որը ես կցուցադրեմ այստեղ»,- Ալվեսի խոսքն է մեջբերում «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։

Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը կմեկնարկի 2022 թվականի նոյեմբերի 21-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին։ Մրցաշարի ժամանակ Ալվեսն արդեն 39 տարեկան կլինի։

Հավելենք՝ Բրազիլիայի ընտրանին արդեն ապահովել է իր տեղը ԱԱ-2022-ի հիմնական փուլում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա