Logo

Դանի Ալվեսն արդարացվեց

18:24 / 28.03.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսն արդարացվել է, հայտնում է El Pais-ը:

Կատալոնիայի բարձրագույն դատարանը վերանայել է գործը և անբավարար ապացույցներով պայմանավորված՝ բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը:

Դատարանը մերժել է նաև դատախազության և ենթադրյալ տուժող կողմի բողոքարկումը: Դատախազությունը պահաջում էր Ալվեսի ազատազրկման ժամկետը սահմանել 9, իսկ տուժող կողմը՝ 12 տարի:

Նախորդ տարվա փետրվարի 22-ին Կատալոնիայի դատարանը տիտղոսակիր ֆուտբոլիստին բռնաբարության համար դատապարտել էր 4,5 տարվա ազատազրկման։ Ըստ այդ վարկածի՝ 2022 թվականին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում Ալվեսը սեռական ոտնձգություններ էր կատարել 23-ամյա մի կնոջ նկատմամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ