Logo

Դանի Ալվեսի կինը հայտնել է ֆուտբոլիստից բաժանվելու մասին

19:50 / 16.03.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսի կին Ջոանա Սանսը սոցիալական ցանցերում հայտնել է, որ բաժանվում է ֆուտբոլիստից:

«Սրանք իմ կյանքի վատագույն ամիսներն էին: Ամենադժվարը չէին իհարկե, բայց շատ օգտակար եղան: Ես կյանքի ուղեկից ընտրել էի մի մարդու, որը միշտ իդեալական էր թվացել իմ աչքերում:

Դժվար է համակերպվել, որ նա կարող էր իմ սիրտը վերածել հազարավոր բեկորների: Տարիներ կպահանջվեն, որ ես հիշողությունիցս ջնջեմ, թե ինչպես էր նա նայում ինձ:

Չնայած այս ամենին, ես դեռ մինչև հիմա նրա հետ եմ, բայց արդեն այլ դերում: Ես սիրում եմ նրան ու միշտ կսիրեմ, բայց նաև հարգում ու գնահատում եմ ինձ: Ձեր առջև ուժեղ կին է, որը պետք է դիմավորի կյանքի հաջորդ փուլը»,- գրել է Սանսն Ինստագրամում:

Հիշեցնենք, որ 39-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար: Ըստ Իսպանիայի նոր օրենսդրության՝ այդ հոդվածը սահմանում է 4-12 տարվա ազատազրկում: Դանի Ալվեսը, Բարսելոնայի դատարանի որոշմամբ, կալանավորվել էր հունվարի 20-ին:

Միջադեպից հետո մեքսիկական «Պումասը» խզել էր պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի հետ պայմանագիրը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա