Logo

Դանի Ալվես. «Նեյմարը պետք է բրազիլական ֆուտբոլին»

13:30 / 10.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Մեքսիկական «Պումասի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ ազգային թիմում կարևորության մասին:

«Այս աշխարհի առաջնությունը վերջինն էր ինձ համար և ես արդեն պետք է այդ մասին հայտարարեմ: Բայց, կարծում եմ, որ Նեյմարը նույն իրավիճակում չէ: Նա հիանալի ֆուտբոլիստ է և պետք է բրազիլական ֆուտբոլին»,- Ալվեսի խոսքը մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

39-ամյա Ալվեսը Բրազիլիայի հավաքականի կազմում հաղթել է 2-ական անգամ հաղթել է Ամերիկայի գավաթում ու Կոնֆեդերացիաների գավաթում, դարձել է նաև օլիմպիական չեմպիոն:

Հիշեցնենք, որ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում բրազիլացիները հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էին Խորվաթիայի հավաքականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ