UFC-ի ամերիկացի նախագահ Դանա Ուայթն ասել է, որ կազմակերպության պատմության լավագույն դրվագը Չակ Լիդելի առաջին հաղթանակն է Տիտո Օրտիսի նկատմամբ:
«Իմ ամենասիրելի դրվագը Չակ Լիդելի նոկաուտն է Տիտո Օրտիսի նկատմամբ»,- 53-ամյա Ուայթի խոսքը մեջբերում է GQ-ն:
Պրոմոութերը նաև նշել է, որ նախատեսում է մրցաշար անցկացնել ԱՖրիկայում:
Հիշեցնենք, որ ամերիկացի մարտիկներ Չակ Լիդելն ու Տիտո Օրտիսը մենամարտել են 3 անգամ: Առաջին և երկրորդ մենամարտում հաղթել է Լիդելը, երրորդում՝ Օրտիսը:
UFC պրոֆեսիոնալ մենամարտերի կազմակերպությունը հիմնադրվել է 1993 թվականին:


