Logo

Դանա Ուայթը՝ Մաքգրեգորի հետ բանակցությունների մասին

15:57 / 22.03.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի նախագահ Դանա Ուայթը պատմել է հաջորդ մենամարտի շուրջ Քոնոր Մագրեգորի հետ բանակցությունների մասին: Ավելի վաղ իռլանդացի մարտիկը հաստատել էր, որ ամռանը վերադառնալու է օկտագոն:

«Մեր միջև անհամաձայնություններ չեն եղել: Քոնորն այժմ Նյու Յորքում է՝ իր ֆիլմի պրեմիերային: Նա պարտավորություններ ունի և ճանապարհորդում է ամբողջ աշխարհով: Երբ ֆիլմը դուրս գա էկրան, դրանից հետո Մագրեգորը կանցնի ամբողջական մարզումներին: Նա ապացուցում է, որ վատ գործարար չէ: Շաբաթվա վերջում մենք ավելի մանրամասն կքննարկենք մենամարտին վերաբերող հարցերը:

Ինչ վերաբերում է նրա ապագային, ապա բարդ է պահել մարզական քաղցը, երբ լուրջ գումարներ ես վաստակում: Իսկ Քոնորն այնքան է վաստակել, որ ամիսներով ապրում է զբոսանավում»,- Դանա Ուայթի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հուլիսի 29-ին Լաս Վեգասում մենամարտելու է ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ։ 35-ամյա իռլանդացին նախորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի ամռանը, երբ ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի դեմ պայքարում։

Մաքգրեգորը MMA-ում անցկացրել է 28 մենամարտ ու տարել 22 հաղթանակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ