UFC-ի նախագահ Դանա Ուայթը մեկնաբանել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ընդգրկվելու մասին լուրերը:
«Ես զբաղվում եմ մենամարտեր կազմակերպելով, իսկ դա դաժան բիզնես է: Այս ոլորտում մարդիկ հաճախ են վիճում և ատում իրար, սակայն չկա ավելի կեղտոտ բան, քան քաղաքականությունը: Չեմ ցանկանում ոչ մի կերպ կապված լինել դրա հետ»,- 55-ամյա գործարարի խոսքը մեջբերում է Sports Business Journal-ը:
Հիշեցնենք, որ Դանա Ուայթն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ամբողջ ընթացքում աջակցել էր Դոնալդ Թրամփին: