Logo

«Դան Կոլով և Նիկոլա Պետրով». Ռուդիկ Մկրտչյանն ու Հրաչյա Պողոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ

22:14 / 03.03.2023Ըմբշամարտ
null

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Ռուդիկ Մկրտչյանն և Հրաչյա Պողոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ:

Ռուդիկ Մկրտչյանը 55 կգ քաշային կարգի եզրափակիչում պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակ Ուզունին, իսկ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը ոսկե մեդալի համար պայքարում զիջեց բուլղարացի Աբու Մուսիմ Ամաևին:

82 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրել է երկու ըմբիշ՝ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Կարապետ Չալյանը և Սամվել Գրիգորյանը: Նրանք մրցել են 1/8 եզրափակիչում, որտեղ 2-1 հաշվով հաղթել է Գրիգորյանը, որը հաջորդ գոտեմարտում 2-7 հաշվով պարտվել է բուլղարացի Սվետոսլավ Նիկոլովին:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին կմենամարտի նաև մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վիգեն Նազարյանը (87 կգ), իսկ հաջորդ օրը պայքարի մեջ կմտնեն աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) և Սլավիկ Գալստյանը (67):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ