Logo

«Դան Կոլով և Նիկոլա Պետրով». Ռուդիկ Մկրտչյանն ու Հրաչյա Պողոսյանը եզրափակիչում են

11:35 / 03.03.2023Ըմբշամարտ
null

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարը, որին մասնակցում է նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը։

Ռուդիկ Մրտչյանը (55 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ) դուրս են եկել եզրափակիչ: Մկրտչյանը ոսկե մեդալի համար կգոտեմարտի թուրք Ադեմ Ուզունի հետ, իսկ Պողոսյանը՝ բուլղարացի Մուսլիմ Ամաևի:

82 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրել է երկու ըմբիշ՝ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Կարապետ Չալյանը և Սամվել Գրիգորյանը: Նրանք մրցել են 1/8 եզրափակիչում, որտեղ 2-1 հաշվով հաղթել է Գրիգորյանը, որը հաջորդ գոտեմարտում 2-7 հաշվով պարտվել է բուլղարացի Սվետոսլավ Նիկոլովին:

Մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վիգեն Նազարյանը (87 կգ) պայքարը կսկսի մարտի 3-ին: Հաջորդ օրը պայքարի մեջ կմտնեն աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) և Սլավիկ Գալստյանը (67):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա