Logo

Դալիչը` Ֆրանսիայի դեմ խաղի մասին. «Չենք կարող միայն պաշտպանվել»

17:51 / 23.03.2025Ֆուտբոլ
null

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի դեմ Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղի մասին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Մենք սկսում ենք հանդիպումը երկու գնդակի առավելությունով, բայց չենք կարող հանգիստ լինել: Մենք կվարվենք այնպես, ինչպես կանեինք, եթե դիմակայությունում հաշիվը 0-0 լիներ: Չենք կարող միայն պաշտպանվել ամբողջ խաղի ընթացքում: Գիտենք, որ Ֆրանսիան շատ ագրեսիվ կլինի, նրանք կփորձեն հնարավորինս արագ գոլ խփել, բայց մենք պատրաստ ենք: Պայքարելու ենք դրական արդյունքի հասնելու համար»,- ասել է խորվաթ մասնագետը:

Դիմակայության առաջին խաղում խորվաթները Զագրեբում հաղթել են 2-0 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին և կհեռարձակվի Fast Sports 1 հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ