«Դալաս Մավերիքսի» մենեջերները զարմացել են, թե որքան մեծ քննադատությունների ու դժգոհության է հանգեցրել թիմի գերաստղ Լուկա Դոնչիչին փոխանակելու որոշումը, հայտնում է ինսայդեր Ուիլ Քեյնը:
Մինչև 2023 թվականն ակումբի սեփականատերը Մարկ Կյուբանն էր, որը նաև զբաղվում էր ակումբի մենեջմենթով: 2 տարի առաջ նա «Դալասը» վաճառեց Պատրիկ Դյումոնի ու Միրիամ Ադելսոնների ընտանիքներին, որոնք ավելի շատ կենտրոնացած են իրենց ոչ սպորտային բիզնեսների ուղղությամբ և նախընտրում են չմիջամտել «Դալասի» կառավարման աշխատանքին:
Այդպիսով՝ ամենամեծ քննադատությանը ենթարկվել է ակումբի գլխավոր մենեջեր Նիկո Հարիսոնը, որը նախաձեռնել ու կազմակերպել է Լուկա Դոնչիչին «Լոս Անջելես Լեյքերսի» կենտրոնական Էնթոնի Դևիսի հետ փոխանակումը: